Բողոքի ակցիաներ Ստամբուլում և Հաթայում
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այս գիշեր բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Հաթայ նահանգում ու Ստամբուլում: Հաթայում ցուցարարները կազմակերպել են բողոք-երթ՝ կապված օրեր առաջ այդ նահանգում ոստիկանության հետ բախման ժամանակ 22-ամյա Ահմեթ Աթաքանի սպանվելու հետ:
Բացի այդ, ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել, սակայն ոստիկանությունը միջամտել է գործին՝ գործի դնելով ջրցան մեքենաներն ու կիրառելով արցունքաբեր գազ: Ցուցարարներն իրենց հերթին ոստիկաններին պատասխանել են քարերով ու մոլոտովյան կոկտեյլներով:
Ստամբուլում անցկացված բողոքի ակցիային մասնակցել է 200 մարդ: Այստեղ նույնպես ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ: Ձերբակալվել են մեծ թվով մարդիկ:
Հիշեցնենք, որ թուրքական ոստիկանությունը ցուցարարների դեմ պայքարում ձեռք է բերել նոր զենք: