Պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո հանկարծամահ եղած զինծառայողի մահվան առիթով նյութեր են նախապատրաստվում
Սեպտեմբերի 3-ին պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո հանկարծամահ էր եղել պայմանագրային զինծառայող Ալիկ Ջանվելյանը: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ զինծառայողի մահվան դեպքի առիթով քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Մ. Սարգսյանը տեղեկացրեց, որ նախնական վարկածով՝ Ալիկ Ջանվելյանի մահվան պատճառը սրտի կաթվածն է: Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ չեն ստացվել:
Ալիկ Ջանվելյանը ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում: Ալիկ Ջանվելյանի մահված դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: