Հովիկ Աբրահամյան. Ինչի՞ է ձեզ թվում, որ մենք գերի ենք, եթե լավ փաստաթուղթ չեղավ, չբխեց մեր շահերից, չենք ստորագրի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակ հնչեցրած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է անդամակցելու Մաքսային միությանը, ընդդիմության համար անակնկալ էր: ԱԺ-ում նրանք իրենց դժգոհություններն էին ներկայացնում, թե ինչո՞ւ նախագահը չի տեղեկացրել Մաքսային միության անդամակցության մասին: 168.am-ը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ընդդիմությանը տեղյակ չեն պահել այդ որոշման մասին:
«Անարդար են դժգոհում: Ես երեկ կարդացի Սահմանադրության հոդվածը, որտեղ գրված է, որ նախագահն է վարում արտաքին քաղաքականությունը, ինչը իր լիազորությունների շրջանակում է գտնվում: Պատգամավորները իրենց խոսքը, իրենց մոտեցումը կասեն ԱԺ-ում: Հիմա ինչի՞ մասին է խոսքը: Հիմա ԱԺ պատգամավորը, որ մի նախագծի կողմ է քվեարկում, գնում է Հանրապետության նախագահին հարցնո՞ւմ է՝ դեմ քվերարկե՞մ, թե՞ կողմ: Դա իր լիազորություն է, ինքն է որոշում»:
Հ. Աբրահամյանը ընդգծեց, թե հարցը քննարկվել է կոալիցիայում, իրենք տեղյակ են եղել որոշման մասին: Լրագրողների դիտարկմանը, թե ՕԵԿ-ը հստակ չի հայտարարում, չի հաստատում Ձեր հայտարությունները, նա այսպես արձագանքեց. «Մենք քննարկել ենք, տվել ենք մեր համաձայնությունը: Անպես չէ, որ մենք տեղյակ չենք եղել և ճիշտ չեն ասում այն մարդիկ, ովքեր տեղյակ են, բայց ասում են, տեղյակ չենք՝ դա ազնիվ չէ»:
«Զարմանում եմ, որ մտածում եք, թե ՀՀ նախագահը կամ իշխանության որևէ ներկայացուցիչ մի քայլ կանի, որը չի բխի պետության շահերից: Մենք ամեն ինչ աում ենք, որ մեր երկրի խնդիրները լուծվեն: Չկա փաստաթուղթը»: Հարցին, թե այդ դեպքում ինչի՞ն եք համաձայնություն տվել, նա պատասխանեց. «Անդամակցելուն: Մենք այսօր մեր ռազմակավարական կապը, տնտետսական կապը ՌԴ-ի հետ է, դուք չեք տեսնո՞ւմ, մեր շուկան Ռուսաստանն է: Ինչի՞ է ձեզ թվում, որ մենք գերի ենք: Եթե լավ փաստաթուղթ չեղավ, չբխեց մեր շահերից, չենք ստորագրի»: