Վրաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս քննարկելու են սահմանի հարցը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս տեղի կունենա Վրաստանի ու Ադրբեջանի սահմանների սահմանազատման հանձնաժողովի փորձագետների հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի քարտեզագրության պետական հանձնաժողովի ղեկավար Ղարիբ Մամեդովը:
Նա ընդգծել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են մի շարք փաստաթղթեր, որոնք պահանջում են պետական տարբեր կազմակերպությունների հատուկ հետազոտում՝ հավելելով, որ այդ փաստաթղթերի մեծ մասը մնացել է դեռ ԽՍՀՄ ժամանակներից:
Նշվում է, որ վրաց-ադրբեջանական սահմանի երկարությունը կազմում է 480 կիլոմետր, որից 280 կիլոմետրն արդեն իսկ համաձայնեցված է պետական հանձնաժողովների մակարդակով: