Բաժիններ՝

Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ին կներկայացնի Սիրիայի քիմիական զինաթափման բանաձև

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Փարիզը ՄԱԿ ԱԽ-ին առաջարկելու է բանաձևի նախագիծ, որը կհաստատի Սիրիայի քիմիական զինաթափման պայմանները:

Իր ելույթում Ֆաբիուսն ընդգծել է, որ բանաձևում նշված կլինի պատժամիջոցների մասին՝ այդ պայմանները չկատարելու համար: Ֆաբիուսը մանրամասնել է, որ պայմանների չկատարումը Սիրիայի համար կունենա բացառապես լուրջ հետևանքներ:

Նշվում է, որ Ֆրանսիան այդ բանաձևը ՄԱԿ ԱԽ-ին ներկայացնելու է մեկ օրվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս