Բաժիններ՝

4 ամսում Թուրքիան լքել է մոտ 600 PKK-ական

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ, Շըրնաքից ընտրված պատգամավոր Հասիփ Քափլանը մեկնաբանել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կողմից իր զինյալներին Թուրքիայից դուրս բերելու գործընթացը կասեցնելու որոշումը:

Նա հիշեցրել է, որ PKK-ի զինյալների դուրս բերման գործընթացը մեկնարկել է մայիսի 8-ին, և ցայժմ Թուրքիան լքել է մոտ 600 հոգուց բաղկացած 29 խումբ: Նա մանրամասնել է, որ մայիսին Թուրքիայից Հյուսիսային Իրաք է քաշվել PKK-ի 6, հունիսին՝ 10, հուլիսին՝ 6 և օգոստոսին՝ 7 խումբ, ընդհանուր՝ 29 խումբ:

Յուրաքանչյուր խմբի կողմից Թուրքիայի սահմանները լքելուց հետո PKK-ը հանդես է եկել հայտարարությամբ: PKK-ն Թուրքիայի իշխանությունների համար վերջնաժամկետ էր սահմանել սեպտեմբերի 1-ը, ինչից հետո էլ դադարեցրել է իր զինյալների դուրս բերման գործընթացը՝ կապված կառավարության անգործության հետ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու կառավարության անդամները, սակայն, հայտարարել են, որ PKK-ի զինյալների դուրս բերման գործընթացը չի ավարտվել, և որ երկրի սահմանները լքել է PKK-ականների միայն 20-25 տոկոսը՝ այն էլ հիմնականում կանայք, հիվանդներն ու տարեցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս