Նալբանդյանն ընդունել է պատգամավորների առաջարկը. Վաղը փակ նիստ է լինելու ԱԺ-ում
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/Edward-Nalbandyan-and-the-OSCE-Chairperson-Minister-of-Foreign-Affairs-of-Ukraine-Leonid-Kozhara-6.jpg)
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ԱԺ ընդդիմադիրների առաջարկը՝ ներկայանալ ԱԺ և պարզաբանումներ ներկայացնել Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալՀՀ իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ:
Վաղը Ազգային ժողովում փակ հանդիպում տեղի կունենա ԱԳ նախարարի և պատգամավորների միջև: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Նախարարը կպատասխանի Մաքսային միությանը միանալու հիմնավորումների վերաբերյալ պատգամավորների հարցերին:
Հիշեցնենք, որ հանդիպման անհրաժեշտության մասին պահանջել էր ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: