Բաժիններ՝

Բանկերը նախապատվությունը տվել են դոլարով վարկավորմանը

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.5 մլն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.1 մլն ԱՄՆ դոլար:  Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Այսպիսով, դոլարով վարկավորման ծավալները շաբաթական կտրվածքով աճել են 4.4 միլիոն դոլարով կամ 12.9%-ով։ Դրամային վարկերի աճն ավելի թույլ է՝ 900 միլիոն դրամ կամ 2.4 տոկոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս