Աֆղանստանում հարձակվել են իրանական հյուպատոսության վրա

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում ցուցարարները հարձակվել են Հերատ քաղաքում գտնվող իրանական հյուպատոսության վրա: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, տուժել է ևս մի քանի մարդ:

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվել: Հայտնի չէ նաև իրանական դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվում զոհերի ու վիրավորների լինել-չլինելը:

Տեսանյութեր

Լրահոս