Սիրիայի հարցով բանաձեւի քվեարկությունը ԱՄՆ Սենատում տեղի կունենա սեպտեմբերի 11-ին
Սիրիայի վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը ԱՄՆ Սենատում տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, ուրբաթ հաղորդել է Politico պարբերականը:
Հիշեցնենք, որ բանաձեւի նախագիծը, որով ԱՄՆ վարչակազմին իրավունք է տրվում ռազմական հարված հասցնել Սիրիային, հավանության էր արժանացել Սենատի համապատասխան հանձնաժողովի կողմից: