Վլադիմիր Գասպարյան. «Գիշերը ցերեկ արեք, աշխատեք, ինձ բացահայտումն է անհրաժեշտ»
NEWS.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է հրավիրել օպերատիվ ծառայությունների ղեկավար կազմի հետ, որը վերաբերել է քաղաքացիական ակտիվիստների վրա հարձակումների, նրանց դաժան ծեծի ենթարկելու դեպքերին:
Կայքի աղբյուրների համաձայն՝ ոստիկանապետը պահանջել է բոլոր ուժերով գործի լծվել ու շատ արագ բացահայտել ծեծերի ու բռնությունների միջադեպերը, հավաքագրել բռնությունը բացահայտող բոլոր տեղեկությունները: «Գիշերը ցերեկ արեք, աշխատեք, ինձ բացահայտումն է անհրաժեշտ, միջադեպի բացահայտման ձգձգումը չպետք է ստվերի ոստիկանության հեղինակությունը»,- ըստ կայքի՝ մոտավորապես այսպես է ձեւակերպել Գասպարյանն իր հրահանգը: