Բաժիններ՝

Վրաստանում որոշել են ապամոնտաժել օրեր առաջ տեղադրված Ստալինի հուշարձանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Թելավի քաղաքի ղեկավարությունը կարգադրել է ապամոնտաժել օրեր առաջ քաղաքում տեղադրված Իոսիֆ Ստալինի հուշարձանը:

Վերջինս պետք է ապամոնտաժի 5 օրվա ընթացքում, ընդ որում դա պետք է անեն «Ստալին» կազմակերպության անդամները, որոնք հուշարձանը տեղադրել են առանց քաղաքային իշխանությունների հետ համաձայնության: Սակայն նրանք սկսել են ստորագրահավաք կազմակերպել ի պաշտպանություն Ստալինի հուշարձանի:

Նշվում է, որ Թբիլիսիից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա ընկած Թելավիում Ստալինի երեք մետրանոց հուշարձանը բացվել էր սեպտեմբերի 1-ին: Նույն գիշերն անհայտ անձինք նարնջագույն ներկով էին պատել արձանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30