Բաժիններ՝

TANAP գազատարը կվերածվի Կասպից ծովն Ադրիատիկ ծովին կապող էներգետիկ միջանցքի. Թաներ Յըլդըզ

Թուրքական Haber Ortak լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ «Անդրաանատոլիական» գազատարը (TANAP) կդառնա Կասպից ծովն Ադրիատիկ ծովին կապող էներգետիկ միջանցք:

Յըլդըզը հավելել է, որ TANAP գազատարի կառուցման և այլ նախագծերի իրականացման համար Ադրբեջանը Թուրքիայի տնտեսության մեջ ներդնելու է 17 միլիարդ լիրա (1 դոլարը հավասար է 2 լիրայի): Յըլդըզն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է նաև շարունակել էներգետիկ տարբեր նախագծերի իրագործումն Իրաքում.

«10 տարվա ընթացքում Թուրքիայի էներգետիկ ոլորտում ներդրվել է 100 միլիարդ լիրա: Մենք նպատակադրվել ենք մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) էներգետիկ ոլորտում և Թուրքիան «էներգետիկ հանգույցի» վերածելում ներդնել 200 միլիարդ լիրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս