Արուսյակ Սահակյանը արդարություն է պահանջում Վլադիմիր Գասպարյանից (տեսանյութ)

ՀՀ քաղաքացի Արուսյակ Սահակյանն այսօր կառավարության շենքի առջև բողոքում էր իր որդու ձերբակալության խնդրով: Ըստ նրա՝ 2012 թ. հոկտեմբերին 5 անգամ դատապարտված Արտյոմ Հակոբյանը հեռախոս վաճառելու նպատակով եկել էր իրենց տուն: Սեղանի շուրջ հայհոյելու համար Սահակյանի որդին ապտակել է Հակոբյանին: Վերջինս բողոքել է ոստիկանություն, քր. գործ է հարուցվել և ավազակային հարձակման մեղադրանքով ձերբակալել են Սահակյանի որդուն:

«Իմ տղան իր տան մեջ իբր թե ավազակային հարձակում գործելու համար արդեն 1 տարի ազատազրկման մեջ է ու ներկայումս հացադուլ է հայտարարել»,- ասաց բողոքավոր կինը՝ հավելելով, որ որդուն ազատելու համար իրենից պահանջել են 10 հազար դոլար:

Ա. Սահակյանը նշեց, որ այժմ իր հույսը Վլադիմիր Գասպարյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30