Բաժիններ՝

Վանո Մերաբիշվիլիի առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է բանտում. փաստաբան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վատթարացել է Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի առողջական վիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին.

«Վերջին շրջանում կտրուկ վատթարացել է Մերաբիշվիլիի առողջական վիճակը: Պետք է ընդգծել, որ բանտային բժիշկները հետևում են նրա առողջությանը և չնայած դրան՝ այն վատթարանում է, և նա բողոքում է սրտից»:

Փաստաբանն ընդգծել է, որ մոտ ժամանակներս դիմելու է Պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարություն՝ Մերաբիշվիլիին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ միջնորդությամբ:

Մերաբիշվիլին կալանքի տակ է գտնվում այս տարվա մայիսի 21-ից: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Մերաբիշվիլին բանտում նիհարել է 10-12 կիլոգրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս