Թելավիում Ստալինի հուշարձան է տեղադրվել, որը, սակայն, կարող է ապամոնտաժվել
Վետերանների միության եւ «Сталинец» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ վրացական Թելավի քաղաքում, Երկրորդ համաշխարհայինի հուշահամալիրի մոտ կիրակի բացվել է Իոսիֆ Ստալինի հուշարձանը, հաղորդում է Грузия Online-ը:
Բացումը կատարվել է հանդիսավոր արարողությամբ, տեղադրվել են ծաղկեպսակներ, հնչել են բանաստեղծություններ` նվիրված Ջուղաշվիլիին:
Նշվում է, որ հուշարձանի պատրաստումն ու տեղադրումն իրականացվել է հանգանակությունների միջոցով:
Ավելի ուշ Թելավիի տեղական իշխանությունները հայտարարել են, որ սակրեբուլոն հուշարձանի տեղադրման թույլտվություն չի տվել: «Կարծում եմ, որ հուշարձանը ենթակա է ապամոնտաժման, քանի որ մարդկանց մի խումբ այն ինքնակամ է տեղադրել»,-հայտարարել է մունիցիպալ ժողովի նախագահ Դիմա Բոչորիձեն: