Սիրիայից ահագնացել է փախստականների հոսքը
Սիրիայում հնարավոր ռազմական ներխուժման վտանգի հետ կապված երկրից փախստականների հոսք է սկսվել: Վատիկանի ռադիոկայանը, վկայակոչելով Հորդանանում գործող բարեգործական Caritas Internationalis կազմակերպությանը, հաղորդել է, որ մասնավորապես, Հորդանանի իշխանությունների համար գնալով ավելի է դժվարանում ընդունել եւ տեղավորել սիրիացի փախստականներին:
«Եթե փախստականները նման տեմպերով շարունակեն գալ, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ վերածվել հումանիտար աղետի» ,-հայտարարել է Caritas Internationalis-ի ներկայացուցիչ Պաոլո Բեչեգատոն: «Հորդանանում ներկայումս ավելի քան 1,3 մլն սիրիացի կա եւ մոտ մեկ մլն եգիպտոսցի»,-ասել է նա: