Վրաերթի ենթարկված 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ shamshyan.com-ին հաղորդած տեղությունների, երեխան Մայակովսկի 2-րդ տան բնակիչ, 13-ամյա Նարեկ Խաչատրյանն է, իսկ մեքենայի վարորդը՝ Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Համլետ Հայրապետյանը։ Վերջինս վրաերթից հետո փախուստի չի դիմել և երեխային տեղափոխել է հիվանդանոց: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի