Ջրով լի շշով դատախազին հարվածելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել
Դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շշով դատախազին հարվածելու դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն այսօր մեղադրանք է առաջադրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Պետրոսյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով՝ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները՝ կյանքի կամ առողջության ոչ վտանգավոր բռնություն գործադրելով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող Ա. Պետրոսյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի և պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ: Դրանք զուգորդվել են մեղադրողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` Ա. Պետրոսյանը ջրով լի պոլիմերային շշով հարվածել է Վ. Միլիտոնյանի գլխին:
Կարդացեք այստեղ.