Բնակիչները դժգոհ են քաղաքապետարանում կայացած հանդիպումից
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Կոմիտաս 5 և շրջակա շենքերի բնակիչները անարդյունավետ են գնահատում երեկ քաղաքապետարանում կայացած բանակցությունները մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են վիճահարույց շինարարությունից դժգոհող շուրջ երկու տասնյակ բնակիչներ: Նրանց փոխանցմամբ` որևէ կառուցողական առաջարկ Բարսեղյանը չի արել, փոխարենը փորձել է համոզել հրաժարվել հետագա պայքարից:
«Իմաստը նա էր, որ մեզ կոչ անեն հանգստության, հարմարվողականության: Ինքը ուղղակի մեզ առաջարկում էր հարմարվել, հաշտվել մեր պայմանների հետ. քանի որ մենք ապրում ենք քաղաքում, ուրեմն պետք է ոչ մաքուր օդ շնչենք, դիմանանք այդ շինարարության պատճառած բարոյական և առողջական վնասներին»,- «Ազատություն» ռադիոկայանին մանրամասներ է փոխանցել հանդիպմանը մասնակցած մի կին:
Բնակիչներն այլևս կասկած չունեն, որ բազմահարկ շենքը կառուցող իրանահայ գործարարի մեջքին բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, հակառակ դեպքում քաղաքային իշխանությունների և ոստիկանության արձագանքն այդքան կոշտ չէր լինի:
Կարդացեք այստեղ.