Երկու տնօրենի հայտարարվել է խիստ նկատողություն, մեկ տնօրեն ազատվել է աշխատանքից
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգերի ուսումնասիրության արդյունքում, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Երևանի թիվ 64 և 181 հիմնական դպրոցների տնօրեններ Անաիդա Շահնազարյանի և Վանյա Կիրակոսյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը: «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մեկ այլ ահազանգի ուսումնասիրության արդյունքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի թիվ 111 մանկապարտեզի մեթոդիստ, ուսումնական գծով տնօրենի տեղակալ և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Խաչատրյանին ազատել է աշխատանքից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն