Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում (լուսանկարներ)

Այսօր՝ օգոստոսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10կմ հատվածում՝ Նորաշեն գյուղի ոլորաններում բախվել են Վանաձոր քաղաի բնակիչ 56-ամյա Մարզպետունի Վերանյանի վարած УАЗ 3303 մակնիշի 36 ՕՍ 210 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արգիշտի Գևորգյանի վարած ВАЗ 21-07 մակնիշի 20 ԼՍ 258 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 33 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հերթափոխի պետ Գառնիկ Մանուկյանի գլխավորությամբ: Հրշեջները 1 մարտական հաշվարկով վթարի հետևանքով կողաշրջված 2 ավտոմեքենաներից դադարեցրել են վառելիքի արտահոսքը:

Մանրամասները  կարդացեք  այստեղvtar1

vtar2

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս