Ճապոնիան դեսպանատուն կբացի Հայաստանում ու ևս հինգ երկրում
Ճապոնական NHK հեռուստալիքի փոխանցմամբ` Ճապոնիան դեսպանատներ կբացի Հայաստանում, Թուրքմենստանում ու եւս չորս երկրում եւ կավելացնի աշխատակիցների թիվն օտարերկրյա ներկայացուցչություններում` ճապոնական բիզնեսի գործունեության ոլորտների ընդլայնմանը նպաստելու եւ երկրի սահմաններից դուրս գտնվող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ Ճապոնիայի արտգործնախարարության` ակնկալվում է, որ ճապոնական ընկերությունների գործարար ակտիվությունն այդ երկրներում կաճի: Նախարարությունը նաեւ նախատեսում է մոտ 70-ով ավելացնել օտարերկրյա ներկայացուցչություններում աշխատակիցների թիվը: