Բաժիններ՝

Ագարակում միջադեպի հետևանքով վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան

Ագարակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Արթուր Ասոյանին տեղափոխում են Երևան:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ագարակի հիվանդանոցից հայտնել են, որ զինծառայողին տեղափոխել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղի բժիշկների ուղեկցությամբ էլ բերում են Երևան: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Իսկ ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը կայքի  հետ զրույցում ասել է, որ մի քանի ժամից արդեն կհասնեն Երեւան, ճանապարհին են: Նա նշել է,  որ վնասված է զինծառայողի ուսահոդը, կհետազոտեն և կորոշեն` վիրահատել նրան, թե ոչ:

Մանրամասները կարդացեք այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031