Պատահար Դավիթաշենում
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/shtap23.jpg)
Օգոստոսի 22-ին, ժամը 18.10-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասի 2-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-21»-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: