Օբաման հետախուզությանը հանձնարարել է տվյալներ հավաքել Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին
Ռուսական РИА Новости գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետախուզությանը հանձնարարել է տվյալներ հավաքել Սիրիայում ենթադրաբար հերթական քիմիական զենքի կիրառման դեպքի մասին, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Նախագահը հետախուզությանը հանձնարարել է պարզել` ինչ է տեղի ունեցել: Դա ներառում է ականատեսների հարցումներ, դիտարկման միջոցների տվյալներ, բաց աղբյուրների ուսումնասիրություններ, լաբորատոր փորձաքննություններ»,-նշել է Փսակին:
Նրա խոսքով, քիմիական զենքի մասին նոր տեղեկությունները դեռ չեն հաստատվել: