Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը կարգելի 300 հազ. օտարերկրացիների մուտքը երկիր
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/migrant1115.jpg)
Ռուսական РБК գործակալությունը տեղեկացնում է, որ 2013 թ-ին Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությունը միգրացիոն ռեժիմի խախտման պատճառով արգելափակել է օտարերկրյա 300 հազ. քաղաքացիների մուտքը երկիր: Այդ մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Դատարանի որոշմամբ` 2013թ. սկզբից Ռուսաստանի դաշնության տարածք հինգ տարվա ընթացքում չեն կարող մուտք գործել 180 հազար օտարերկարցիներ, որոնց 41%-ը` Ուզբեկստանի, 21% -ը` Տաջիկստանի, 9%-ը` Ղրղզստանի, 6%-ը` Ադրբեջանի եւ 4%-ը Ուկրաինայի քաղաքացիներ են: Հայաստանի քաղաքացիների մասին չի նշվում:
Մինչեւ տարեվերջ ծառայությունը կներկայացնի իր մոտեցումները եւս 120 հազ. օտարերկրացիների մուտքը թույլ չտալու մասին: