Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ
Վեհափառ Տեր,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Լիահույս եմ, որ Ձեր իմաստությամբ դեռ երկար տարիներ պիտի առաջնորդեք հավատացյալ հայ ժողովրդին:
Վստահ եմ, որ Ձեր գահակալության հաջորդ տարիները ևս նշանավորվելու են եկեղեցաշինությամբ, Հայ Առաքելական եկեղեցի-Հայոց բանակ կապի ամրապնդմամբ, Հայ Առաքելական եկեղեցի-Սփյուռք կապերի խորացմամբ: Անկասկած հաջողությամբ կպսակվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր եկեղեցու դերի բարձրացմանն ու մեր պետության հզորացմանը: Վստահ եղեք, որ աշխարհիկ իշխանությունները նույնպես մշտապես Ձեզ աջակից կլինեն այդ աստվածահաճո նախաձեռնություններում:
Վեհափառ Տեր,
Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք, որպեսզի շարունակեք ազգանվեր Ձեր առաքելությունն ի փառս Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների: