Ինքնասպանության փորձի մասին ահազանգը կեղծ է եղել
Օգոստոսի 21-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 շենքի մոտակա կիսակառույց շինությունից քաղաքացի է սպառնում ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, և ինքնասպանության փորձ կատարողներ չկան: