Արծրուն Հովհաննիսյան. Մենք հավատարիմ ենք մնալու միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում ՀՀ-ի հանձնառություններին
                                    ԶԼՄ ներկայացուցիչների այն հարցին` արդյոք հայաստանյան իշխանությունները սպասում են վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը` ադրբեջանցի ռազմագերու հարցում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է, թե, անկախ ադրբեջանական իշխանությունների որոշումից, մենք հավատարիմ ենք մնալու միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի հանձնառություններին և գործելու ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ ստորագրած բոլոր փաստաթղթերով և համաձայնություններով ստանձնած պարտականությունների համաձայն, այդ թվում` ադրբեջանցի ռազմագերու հետագա կարգավիճակի վերաբերյալ նրա ոչ պակաս կարևոր` ազատ, անկաշկանդ և գիտակից որոշման:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    