Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Нива-ն ու КамАЗ-ը. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 07:40-ի սահմաններում նշված ճանապարահահատվածի «Կարիտաս» ընկերության դիմաց բախվել են Օշական գյուղի բնակիչ, 31-ամյա Հայկազ Առաքելյանի վարած ВАЗ-2121 մակնիշի 21 VV 100 և 38-ամյա Մանուկ Տերտերյանի վարած КамАЗ 53 212 մակնիշի ՊՆ 2005 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ-2121-ը կողաշրջվել է, իսկ վարորդներն ու Нива-ի ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, իսկ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողները 2 ժամից ավել ուշացել են, ինչի պատճառով նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար էր լինում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի