Կինը վնասվածքներ է ստացել թիվ 15 երթուղու տրոլեյբուսում. Ոստիկանությունը փնտրում է վարորդին
Օգոստոսի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Րաֆֆու փողոցում թիվ 15 երթուղու տրոլեյբուսի սրահում 81-ամյա մի կին վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: