Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. Նրան տեղափոխել են Մոսկվա

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Ռուսաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Զոհրաբ Զոհրաբյանը:

Նա նշել է, որ Մոսկվա է մեկնել օգոստոսի 14-ին, այնտեղ կմնա մինչև սեպտեմբերի վերջ: Մոսկվայում նախկին պատգամավորը դեռ պետք է երեք անգամ վիրահատվի` գլխի, ականջի և երկու անրակների շրջանում: «Ամենաբարդը երկու անրակների վիրահատությունն է, մեկը պետք է ջարդեն, նորից կպցնեն, մյուսը՝ երկու տեղից դեռ պոկված է»,- ասել է Զոհրաբ Զոհրաբյանը:

Առաջին վիրահատությունը նախատեսվում է սեպտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ հետվիրահատական վերականգնողական բուժումը կտևի 3-4 ամիս, եթե իհարկե ամեն ինչ նորմալ անցնի և բարդություններ չլինեն:

«Ամեն օր անտանելի ցավեր եմ ունեցել, ուղղակի սովորել էի, վիրահատություններից հետո վեց ամիս մեջքի վրա կարող եմ միայն պառկել, ոսկորներս պոկված են, դա հերիք չէ. դեմքս ծուռ է, ականջս չի լսում, աչքերս լավ չեն տեսնում, ամբողջ կյանքս նվիրեցի Հայաստանին ու ժողովրդին, վերջում ոսկե մեդալի տեղ կես մարդ դառա»,- ասել է նա:

Հայասռտանում վթարի հետևանքով մի քանի անգամ վիրահատված նախկին պատգամավորը շնորհակալ է հայ բժիշկներին «իրեն այն աշխահից» հետ բերելու համար, պարզապես նպատակահարմար է գտել հետագա վիրահատությունները կատարել արտերկրում: Ինչ վերաբերում է իր վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցված գործի քննությունից, ապա նա նշել է, որ բավարարված է քննությամբ:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031