Բաժիններ՝

Օղու բաժակը նետել է մատուցողի ուղղությամբ և վերջինս պարտադրել նստել իրենց սեղանին

«Արարատ»  ռեստորանային համալիրի մատուցողի նկատմամբ բռնություն գործադրելու և ռեստորանային համալիրի գույք հանդիսացող օղու բաժակը կոտրելու համար 24-ամյա Էդիկ Հովսեփյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ճանաչվել է մեղավոր և տուգանվել 250 000 դրամի չափով:

Էդիկ Հովսեփյանը, ըստ դատավճռի,  «Արարատ»  ռեստորանային համալիրի սրահում ոգելից խմիչքի ազդեցության տակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով ռեստորանային համալիրի գույք հանդիսացող բաժակը նետել է մատուցող Հ.Փարամազյանի ուղղությամբ, այնուհետև պարտադրել  նստել իրենց սեղանի շուրջ:

Մերժում ստանալով` այնտեղ գտնվող հաճախորդների ներկայությամբ  Հովսեփյանը  մատուցողի հասցեին բարձրաձայն հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ եւ քաշքշել նրան:

Էդիկ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 –րդ մասի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով` հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:

Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ նրա խնամքին կա մինչև 14 տարեկան մեկ երեխայի և որ կինը 18-19 շաբաթական հղիություն ունի:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս