Անչափահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել դպրոցի մասնաշենքում
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի 24-ամյա Արտեմ Մկրտչյանի գործը, ով մեղադրվում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Գործով դատաքննությունը նշանակվել է օգոստոսի 21-ին:
Ըստ մեղադրանքի՝ Արտեմ Մկրտչյանը 2011թ. հուլիսի 31-ին` երեկոյան, Կոտայքի մարզի Հացավան գյուղի նախկին դպրոցի մասնաշենքում սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած Ն.Գրիգորյանի հետ:
Արտեմ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
«Փաստինֆո»