
Ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 15-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Արմավիր-Մեծամոր ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: