Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն

Օգոստոսի 14-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում  ահազանգ է ստացվել, որ աչքի ոսպնյակի վնասվածքով և դեմքի մասում ստացած այրվածքներին բնորոշ քերծվածքներով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Սերյոժա Ա.-ն, որը բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:  Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օգոստոսի 15-ին, ժամը 17.00-ին,   բաժին է հրավիրվել Սերյոժա Ա.-ն և հայտնել, որ  վնասվածքները ստացել է օգոստոսի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, տան  բակում  իր հավաքած մետաղի ջարդոնները վերադասավորելու ընթացքում` մետաղյա ձողին ամրացված պայթուցիչի օղակը  պատահաբար քաշելուց հետո առաջացած պայթյունից:

Նույն օրը, ժամը 20:00-ին,  Սերյոժա Ա.-ի տան բակից զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «ՌԳԴ-5» տիպի նռնակին նմանվող իր` առանց պայթուցիչի, պայթուցիչի օղակ և բռնակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Սերյոժա Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Մուշի բաժին: Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս