ՊՆ գնդապետը երթևեկության կանոնները խախտում է անգամ ոստիկանի ներկայությամբ (լուսանկարներ)

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք միայն այս տարի տեղափոխվել են մեծ թվով գոլդ համարանիշներով արտասահմանյան մակնիշի բազմաթիվ թանկարժեք ավտոմեքենաներ, որոնց տերերն ու վարորդները հիմնականում եղել են պետական և ուժային կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ: Խախտումները հիմնականում լինում են վարորդների կողմից ամրագոտի չկապելու, արագության գերազանցման ու հեռախոսով խոսելու, որոշ դեպքերում էլ հանդիպակաց երթևեկելու հետ կապված: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Պաշտպանության նախարարության գնդապետի ուսադիրներով բարձրաստիճան սպան վարում KIA մակնիշի ՊՆ 0071 Մ համարանիշի ավտոմեքենան` առանց ամրագոտու ու վստահ լինելով, որ ինքը «անձեռնմխելի» է, ու այս վիճակում Արտաշատի խճուղով անցնում էր ճանապարհային ոստիկանների կողքով: Բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել, թե ինչպես է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երթևեկում ամրագոտին կապած` այն էլ, երբ նստած է լինում վարորդի կողքին, այլ ոչ թե ավտոմեքենայի հետևի նստատեղում:

37mTNEC4GMI9t8ZXGVoO_tn KbgIPyeYsjLokECr5ioP_tn zbPkM9yZ0WThLRGoKuGu_tn

Տեսանյութեր

Լրահոս