Աշխարհի ամենաթանկ վիսկին
Շոտլանդիան, ինչպես հայտնի է, համարվում է վիսկիի հայրենիքը: Շոտլանդացիները վիսկին պատրաստում են ածիկի հացահատիկից և ավելի քան 3 տարի այն պահում են կաղնու տակառների մեջ: Վիսկիի բաղադրության մեջ ալկոհոլի տեսակարար կշիռը պետք է կազմի մինչև 95 տոկոս: Ամենաթանկ համարվող շոտլանդական վիսկիներն արտադրվում են Հայլենդս շրջանում: Աշխարհի ամենաթանկ վիսկին շշալցվել է 64 տարի առաջ՝ «Macallan» ընկերության կողմից: Դրա վաճառքից ստացված ողջ հասույթը օգտագործվել է բարեգործական նպատակներով: Աճուրդի ժամանակ վիսկիի հետ վաճառվել է նաև ադամանդե գրաֆին, որն արտադրել է «Lalique» ընկերությունը՝ ի պատիվ ֆրանսիացի ապակու մեծ վարպետ Ռենա Լալիկի ծննդյան տարեդարձի: Այն արտադրվել է 1920-ականներին, երբ նոր էր հիմնադրվել «Macallan» ընկերությունը: Նշենք, որ «Macallan»-ի կողմից արտադրված այդ վիսկին՝ ադամանդե գրաֆինի հետ միասին, վաճառվել է 460.000 դոլարով: