Կարիբյան կղզիների թաքնված անկյունները
Կարիբյան կղզիները զբոսաշրջիկների շրջանում մեծ համբավ ունեն: Պարզվում է, որ կղզում կան վայրեր, որոնք հնարավորություն են տալիս հանգիստն անցկացնել խաղաղ, անաղմուկ միջավայրում:
Խոսքը առաջին հերթին Մարի-Գալանդ կղզյակի մասին է. փոքրիկ հողակտոր, երեք ծառ, հարմարավետ հյուրանոցներ, ռեստորաններ: Տեղի բարերում կարող եք օգտվել ավանդական ռոմից ու լայմի քաղցր սիրոպից պատրաստված կոկտեյլից: Այստեղ գիշերել կարելի է Village de Ménard-ում, որը տեղակայված է անտառի մեջտեղում: Վիլանները հյուրընկալում են առավելագույնը 7 հյուրի, իսկ հանգիստը, շրջակա հարուստ բնության շնորհիվ, ապահովված է:
Խաղաղ հանգստի համար Կարիբյան կղզին առաջարկում է նաև բոհեմյան Անդրոս հանգստի վայրը: Այն համարվում է զբոսաշրջիկների ամենասիրելի հանգստի գոտիներից ոչ միայն խայտաբղետ ստորջրյա կենդանական ու բուսական աշխարհի հաշվին, այլև` գեղեցիկ անտառների, որտեղ աճում են արխիդեիայի վայրի 50 տեսակները: Կղզյակն աչքի է ընկնում նաև ձկնորսության համար ստեղծված հարմարություններով: Գիշերել Անդրոսում կարելի է Tiamo հյուրանոցում, որը բաղկացած է 10 քոթեջից:
Որպես վերջին տարբերակ առաջարկվում է նաև Բեկի կղզին, որտեղ մարդաշատ է լինում ամսվա մեջ միայն մի քանի օրերին: Բայց բավական է մի փոքր հեռանալ կենտրոնից ու հանգիստն ապահովված է: