«Լիսկայական մեթոդները աշխատելու են». մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններին ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարեց, որ անիմաստ է մասնակցել թիվ 38 ընտրատեղամասում կայանալիք ընտրություններին:
«Որովհետև ակնհայտ է, որ այնտեղ ոչ մի այլ քաղաքական ուժ շանս չունի, քանի որ լիսկայական մեթոդները աշխատելու են: Իսկ, քանի որ ընտրությունը մեկ տեղում է, ՀՀԿ ամբողջ զորանոցը այնտեղ է լինելու, իրենք արյան գնով այդ մի պատգամավորական մանդատը փորձելու են պահել իրենց ձեռքում»»:
Շարունակությունը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: