Բաժիններ՝

Հյուսիսային Կորեայում վաճառում են պլանշետ` առանց ինտերնետի հնարավորության

Հյուսիսային Կորեայում վաճառքի է հանվել «Սամդժհիոն>(삼지연) պլանշետային համակարգիչը, որը չունի մուտք դեպի ինտերնետ, սակայն ունի հեռուստատեսություն դիտելու ներկառուցված հնարավորություն (TV tuner):

Սարքի բնութագրերը, իհարկե, արտառոց չեն, սակայն հնարավորություն են տալիս տեղադրել Android 4.0.4 (Ice Cream Sandwich) օպերացիոն համակարգը: Գործիքը ունի 7 դյույմանի էկրան` 1024×768 կետայնությամբ (ինչպես iPad mini-ի դեպքում է), պրոցեսոր (ենթադրաբար մեկմիջուկանի)` 1.2Գհց, 1Գբ օպերատիվ հիշողություն և ներկառուցված աջակցություն կրիչ` 8Գբ:

Սարքի չափերն են 187 մմ x 124 մմ, իսկ քաշը շատ փոքր է` 250 գրամ: Սարքը թողարկել է  տեղական կազմակերպության` Կորեայի համակարգչային կենտրոնի կողմից: Աշխարհը սարքի մասին իմացել է շնորհիվ մի զբողաշրջիկի, ով գնել է այն 200 դոլարով Փհենյանի նվերների խանութից և այնուհետև կիսվել դրա մասին իր տպավորություններով Northkoreatech.org կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս