Սեյրան Օհանյանը հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին (լուսանկարներ)
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 17-ին հյուրընկալվեց Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում:
Իր ողջույնի խոսքում Սեյրան Օհանյանը կարևորեց բոլոր այն երիտասարդական միջոցառումները, որոնք ուղղված են մեր երկրի ապագային և երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: «Ինձ համար միշտ մեծ պատիվ է եղել և այսօր էլ մեծ պատիվ է երիտասարդների հետ հանդիպելը: Այսպիսի միջոցառումները առաջին հերթին հնարավորություն են տալիս, որ ամառային այս ժամանակահատվածում մենք օգտվենք Հայաստանի Հանրապետության ամենագեղատեսիլ վայրերից, բնությունից, մաքուր ջրից և կարողանանք անցկացնել լիարժեք և առողջ հանգիստ»:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենասիրական դաստիարակությանը, ՀՀ պաշտպանական քաղաքականությանը, ռազմական կրթությանն ու բանակաշինությանը, ներկայացրեց ՀՀ զինված ուժերի գործունեության հիմնական խնդիրներն ու առկա մարտահրավերները:
Սեյրան Օհանյանը շրջայց կատարելով յուրօրինակ գեղեցիկ զինվորական ձևավորում և ունեցող ճամբարում, ծանոթացավ երիտասարդների առօրյային: