Ակտիվիստները հակադարձում են՝ Տարոն Մարգարյանի արձագանքին (տեսանյութ)
Նստացույցի 15-րդ օրը ակտիվիստները մտադիր են հակադարձել Երևանի քաղաքապետին՝ ցույց տալով նրան, որ պաշտոնանկությունների պահանջը միայն երեք երիտասարդներինը չէ։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նստացույցի 15-րդ օրը ակտիվիստները մտադիր են հակադարձել Երևանի քաղաքապետին՝ ցույց տալով Տարոն Մարգարյանին, որ պաշտոնանկությունների պահանջը միայն երեք երիտասարդներինը չէ, ինչպես որ պնդել էր քաղաքապետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Տարոն Մարգարյանը ասել էր, թե չի պատրաստվում կատարել «3-4 հոգու» ցանկությունները, քանի որ «ժողովուրդը կողմնակից չէ հրաժարականների»:
«Երեքից մեկն էլ ես եմ» կարգախոսի ներքո երիտասարդները այսօր Ազատության հրապարակից երթով կհասնեն քաղաքապետարան, որտեղ բողոքի ցույց են անցկացնելու ու զորակցություն հայտնելու նստացույց անող ընկերներին։
Ակտիվիստներից Գոռ Առաքելյանը դարձյալ մատնացույց է անում իրավական հիմքերը, որոնք բերվում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին ու «Երևանտրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու համար. նստացույցի մասնակիցը զարմացած է՝ ինչո՞ւ է քաղաքապետը գլխաքանակով հաշվում իրենց։
«Եթե նա մի քանի անգամ թեկուզ իր պատուհանից նայի ցած, ապա կհասկանա, որ դա ոչ միայն մի քանի հոգու, այլ ժողովրդի մի ստվար զանգվածի պահանջ է և այդ ստվար զանգվածը լավ գիտակցում է՝ ինչ է պահանջում։ Խորհուրդ կտայի մատների արանքով չնայել»,- ասել է Առաքելյանը։
Կարդացեք այստեղ.