Բաժիններ՝

Դավթաշեն 2-րդ թաղամասի մոտից գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 3 հոգի

Օգոստոսի 6-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և Մաշտոցի բաժնի Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Դավթաշենի 3-րդ թաղամասի 22 շենքի թիվ 21 բնակարանից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 45 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վաչագան Ղ.-ին, 1982 թ. ծնված Սուրեն Զ.-ին, 1988 թ. ծնված Պետրոս Թ.-ին:

Բերման ենթարկելու պահին Վաչագան Ղ.-ն իր մոտից նետել է սանտեխնիկական բանալի և դրամապանակ, որի մեջ կար երկկողմանի պտուտակահան, թվով 5 հատ երկաթե ձողեր` մոտ 10 սմ երկարությամբ, վերջնամասերը կորացված, իսկ բռնակները փաթեթավորված անգույն մեկուսիչով, ձող, մի կողմի վերջնամասը տափակեցված, իսկ վերջնամասին ամրակցված կոր ելուստով մետաղական մաս, պտուտակահանի բռնակ, 5 տարբեր չափսերի բանալիներ, մեկ երկաթե կլոր մետաղյա մաս` ելուստով:
Ըստ Վաչագան Ղ.-ի հայտարարության` նշված իրերը պատրաստել է բնակարանային գողություն կատարելու համար:
Պետրոս Թ.-ի անձնական խուզարկության ժամանակ անդրավարտիքի գրպանից հայտնաբերվել է «Տրամադոլ» տեսակի դեղահաբի 2 թիթեղ, որոնցից մեկի մեջ` 10, իսկ մյուսի մեջ 3 դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս