Բաժիններ՝

Դատական դեպարտամենտի ղեկավարը չէր կարող տեղյակ չլինել իր աշխատակիցներից. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության լրատվականից հաստատեցին, որ օրերս ձերբակալվել են Դատական դեպարտամենտի 3 աշխատակիցներ՝ Բորիկ Արիկյանցը, Արմեն Ավագյանը  և Արսեն Միրզոյանը: Նրանք 3 տարբեր դատարաններում դատական կարգադրիչների ստորաբաժանման պետեր են:

Ոստիկանության քննչական  վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ խարդախության և չհրամանագրված աշխատակիցներ ունենալու մեղադրանքով: Քանի որ նրանց անմիջական ղեկավարը Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանն է, մեզ ասացին, որ նա չէր կարող տեղյակ չլինել, մասնավորապես՝ չհրամանագրված աշխատողների մասին, քանի որ ինքն է նշանակում նրանց և ինքն էլ հսկում է նրանց աշխատանքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս