Խաչատուրովի ծառայությունը երկարաձգվել է
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/Xachaturov.jpg)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 5-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը երկարաձգելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.
ՀՀ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգել մինչև 2017 թվականի մայիսի 1-ը»,- ասված է փաստաթղթի մեջ: