Ավտովթար Իսակովի պողոտայում. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում BMW մակնիշի 20 VV 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին, այնուհետև՝ Էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի վայրից քիչ առաջ դեպքի վայր ժամանած շտապ օգնության թիվ 62 բրիգադը 3 հոգու տեղափոխել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները, ինչպե նաև՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները:
Ըստ կայքի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Տերյան փողոցի բնակիչ Արփինե Դավթյանի անվամբ, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է 20-ամյա Կարեն Դավթյանի վարորդական իրավունքի վկայականը և կան կասկածներ, որ վերջինս էլ եղել է վարորդը:
Քիցչ առաջ ժամանած ավտոմեքենայի սեփականատիրոջ որդին նայելով ավտոմեքենային, ուրախացել է. «Մորս արև, լավ ա համարներին բան չի եղել»:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: