Բաժիններ՝

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով գործի քննությունը հետաձգվեց

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն վարչական շրջանի նախկին ղեկավարի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով գործի այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ և հետաձգվեց մինչև օսգոստոսի 16-ը: Հետաձգման պատճառը հիշյալ սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բացակայությունն էր: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Պաշտպանը գրությամբ տեղեկացրել էր դատարանին, որ այսօրվանից սկսած 10 օր ժամանակով բացակայելու է Հայաստանից և խնդրել էր հետաձգել դատական նիստը:

Դատարանը հրապարակեց նաև ոստիկանության տեղեկանքն առ այն, որ վկա Ահարոն Հակոբյանին բերման ենթարկելու դատարանի որոշումը հնարավոր չէ եղել կատարել, քանի որ վերջինս բացակայել է իր բնակության վայրից: Վկայի հոր բանավոր հայտարարության համաձայն, իր որդին գտնվում է ՌԴ-ում, սակայն նրա գտնվելու կոնկրետ հասցեն ինքը չգիտե: Նշենք, որ վկան մեկ անգամ դատարանում հարցաքննվել է, սակայն մեղադրանքի կողմը միջնորդել է նրան լրացուցիչ հարցաքննել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս