 
                        Սերժ Սարգսյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է
 
                                    Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:
Սերժ Սարգսյանը երեկոյան մասնակցել է նաև Իրանի Նախագահի անունից՝ ի պատիվ երդմնակալության արարողության մասնակիցների տրված պաշտոնական ընդունելությանը: Այս մասին հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        